Վրաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

Վրաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին քննարկել են կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարը՝ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ Ըստ տարածված հայտարարության, անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հարաբերությունների եւ ռեգիոնալ օրակարգի հետ կապված հարցերին։