ԱՄՆ-ն Լուսնի վրա հանքափորական գործունեության համաձայնագիր է նախապատրաստում

ԱՄՆ-ն Լուսնի վրա հանքափորական գործունեության համաձայնագիր է նախապատրաստում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում է նոր միջազգային պայմանագիր կապված Լուսնի վրա օգտակար հանածոների արդյունահանման հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ պայմանագիրը նախատեսվում է ներկայացնել մի շարք երկրների։ Պայմանագիրը կոչվում է Artemis Accords։ Պայմանագիրը նախատեսում է նույնիսկ լուսնային բազաների շուրջ անվտանգության գոտիների սահմանում՝ մրցակցի արտաքին միջամտությունից եւ վնասարար գործունեությունից խուսափելու համար։ Փորձ է արվում նաեւ կարգավորել Լուսնի վրա հանքափորական գործունեություն իրականացնող ընկերությունների իրավունքներն ու պարտականությունները։