Գող կինը՝ Դալմա մոլում (տեսանյութ)

Գող կինը՝ Դալմա մոլում (տեսանյութ)

Այսօր ընկերուհիս տհաճ պատմության մեջ է հայտնվել։ Նա դստեր հետ գնումներ էր կատարում «Դալմա առեւտրի կենտրոնում», երբ աղջիկը պատահաբար նկատում է մի օտար կնոջ ձեռք մայրիկի պայուսակում, վերջինս ծածուկ մոտեցել էր ընկերուհուս ետեւից եւ փորձում էր գողանալ նրա դրամապանակ։

Նկատելով, որ շուրջն աղմուկ է բարձրանում գող կինը շտապում է հեռանալ հանցանքի վայրից, սակայն այնուամայնիվ չի լքում առեւտրի կենտրոնը։

Քիչ անց ընկերուհիս եւ նրա դուստրը վերը նշված գողին հանդիպում են մեկ այլ խանությում եւ հաջողացնում նրան այնտեղ լուսանկարել։ Հուսով եմ, իրավապահ մարմիններն ուշադրություն կդարձնեն այս դեպքին, կամ՝ առնվազն, ավելի զգոն կլինեն առեւտրի կենտրոնի աշխատակիցները։

Մ․Մ․

Նյութի աղբյուր՝ araratnews.am