Հարգելի Լաձիմիր Լաձիրիմովիչ  

Հարգելի Լաձիմիր Լաձիրիմովիչ  

Մեր իշխանությունը լավ կանի  մի նամակ գրի ՀԱՊԿ-ին։ Պատճեն էլ թող ուղարկի անձամբ Վլադիմիր Պուտինին։ 

Հարգելի Լաձիմիր Լաձիրիմովիչ  

Հայաստանում մենք տոնածառ զարդարելով, լուսատտիկներով, եվրատեսիլյան շոուներով, ամանորյա շեմին պարգևատրություններով, դատախազ- դատավորների աշխատավարձ բարձրացնելով ենք զբաղված, դուք մի Ստեփանակերտ- Գորիս մայրուղի չեք կարողանու՞մ պահել։ Մեր ի՞նչ գործն է, որ ադրբեջանցիք ճանապարհ են փակել, ինչու՞ մենք պիտի այդ հարցով զբաղվենք, բա ձեր խաղաղապահներն ինչի՞ համար են։ Մուննաթով պիտի նամակը գրվի, մոտավորապես Փաշինյանի ոգով։ 

Այսպես․ ես մեր  զորքը հետ քաշեցի, դուրս բերեցի Արցախից, Արցախի շրջաններն էլ ինչքան կարողացա հանձնեցի թշնամուն՝ ռազմական սաղլամ տեխնիկայի հետ, հիմա ինչու՞ չեք զորք ու տեխնիկա տանում այդ հատված, որ ճանապարհը բացեն։ Այո, հենց այդ հատվածում Ռուսաստանի զորքը պիտի կանգնի ու կռվի։ Մուննաթը պիտի շատ լինի։ Դիվանագիտական այդ կարևոր գործոնը Նիկոլ Փաշինյանի մոտ լիուլի է։ Կարծում եմ կբավականացնի։ Համաժամանակյան մի երկու օդային պտույտ էլ թող եվրոպաներում անի՝  սելֆիներով, պաչ- պռոշտիով ու ամեն ինչ կշտկվի։

Մենակ մի բանից եմ վախենում՝ ռուսի սապոգից։ Արթին պապու քացու տակ տալը թող չմոռանան հանկարծ։