Ռուսաստանը դարձել է «Թվիթերում» Թրամփի ամենասիրելի երկիրը

Ռուսաստանը դարձել է «Թվիթերում» Թրամփի ամենասիրելի երկիրը

ԱՄՆ նախագահն իր թվիթերյան գրառումներում աշխարհի պետություններից ամենաշատը հիշատակում է Ռուսաստանը։ Ընդ որում, մյուս պետությունները նրան շատ ավելի քիչ են հետաքրքրում։

Այս մասին հայտնում է Economist հանդեսը։ Այսպես, իր նախագահության մեկնարկից սկսած Թրամփը 1384 գրառում կատարել է այլ պետությունների մասին հիշատակումներ անելով, իսկ Ռուսաստանի մասին հիշատակությամբ գրառումների քանակը կազմել է 297։ Երկրորդ տեղում Հյուսիսային Կորեան է, ապա գալիս են Չինաստանն ու Մեքսիկան։ Ուշագրավ է, որ, օրինակ, Մեծ Բրիտանիան 15-րդ տեղում է։