Որ 100-ից ավելի զոհված համարվող զինվոր ողջ առողջ գտնվել են չի համապատասխանում իրականությանը, բայց փոքր խմբեր եղել են

Որ 100-ից ավելի զոհված համարվող զինվոր ողջ առողջ գտնվել են չի համապատասխանում իրականությանը, բայց փոքր խմբեր եղել են

 Համացանցում հայտնվել էին տեղեկություններ, որ զոհված կամ անհետ կորած համարվող 100 զինվոր է գտնվել, որոշ կայքեր նշել էին 170 թիվը։ Այս մասին տեղեկության հայտնած օգտատիրոջ գրառմամբ կիսված լրագրող Վահե Ղազարյանը րոպեներ անց ջնջեց գրառումը, ապա ավելացրեց.
«Հարգելի հետևորդներ,  որ անհետ կորած հա100  հայ100 զինվորի գտնվելու վերաբերյալ տեղեկատվության 100-ից ավելի զինվորներ էին գտնվել հայկական զինուժի կողմից սկզբաղբյուրը հեռացրել է հրապարակումը: Այդուհանդերձ, հուսով ենք, որ լուրը կհաստատվի...
Հայցում եմ Ձեր ներողամտությունը»։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսին նրան այս մասին հարց տրվեց, ինչին ի պատասխան՝ նա ասաց․«Չէ, էդպիսի քանակ, իհրակե, չկա։ Լինում են դեպքեր ու էսօր էլ է եղել, երեկ էլ, երբ մեր զորքերի առաջխաղացման ժամանակմ հատկապես, կարողանում են առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ, ծուղակում են եղել կամ տեղանքի փոփոխության իրավիճակում ինչ-որ մոլորվել են, գերությունից փրկվել են, դուրս են գալիս, բայց էդպիսի իրավիճակ որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ հայտնվել էին ինչ-որ տեղ, բայց էդպիսի մեծ խմբավորման մասին խոսք չի եղել»։