Թուրքիան գլխացավանք է դարձել ամբողջ աշխարհի համար

Թուրքիան գլխացավանք է դարձել ամբողջ աշխարհի համար

Թուրքիայի արտաքին քաղաքական ակտիվությունը Միջերկրականի ավազանում եւ Կովկասում ավելի ու ավելի լուրջ քննադատության առիթ է դառնում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար։ Սակայն, խոսքերը, որոնք հնչեցվում են Բրյուսելից եւ Վաշինգտոնից, կարծես թե քիչ են անհանգստացնում Անկարայից, իսկ թուրքերը շարունակում են շոշափել, թե մինչեւ ուր է թույլատրված իրենց։ Թուրքիան վերսկսել է երկրաբանա-հետախուզական աշխատանքները Միջերկրականում, հունական կղզիների շելֆում, որոնք մինչ այդ ընդհատվել էին Ֆրանսիայի եւ Ավստրիայի ճնշման ներքո։ թուրքական երկրաբանական հետախուզական աշխատանքները դադարեցվել էին հոկտեմբերի երկուսից չորսը տեղի ունեցած ԵՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ։ Սակայն եվրոպացի առաջնորդները չկարողացան համաձայնության գալ Թուրքիայի հանդեպ սանկցիաներ կիրառելու հարցում։ Նրանք բավարարվեցին միայն հայտարարությամբ, որ սանկցիաներ կկիրառվեն, եթե Անկարան շարունակի հետագայում էլ իրեն վատ պահել։ Թուրքիայի հարցում հիմնական խաղաղարար աղավնու դերում հանդես եկավ Գերմանիան, ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի, ով պնդում էր, որ պետք է շարունակել երկխոսությունը Անկարայի հետ։ Դժվար է ասել, թե ինչից դրդված է անում դա գերմանական կանցլերը։ Հնարավոր է, որ պարզապես չի ցանկանում, հարաբերություններ փչացնել Գերմանիայում ապրող զգալի թուրքական համայնքի հետ, կամ էլ երկյուղ ունի Անկարայի շանտաժի առարկա հանդիսացող փախստականների նոր ալիքից։ Պարզ է սակայն մի բան, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկխոսության ցանկացած կոչ ընկալում է որպես թուլության նշան եւ շարունակում «իր էշը քշել»։ ԵՄ առաջնորդները, որոնք հերթական գագաթնաժողովին հավաքվել էին հոկտեմբերի 15-16-ին, բառացիորեն մոռացել էին, որ խոստացել են պատժել Թուրքիային եւ կրկին կոչ են արել դադարեցնել երկրաբանական հետախուզական աշխատանքները եւ աշխատել, որպեսզի կայուն եւ տեւական կերպով թուլացվի լարվածությունն այդ կողմում։ Իրավիճակն այսպիսով կարող է վերադառնալ օգոստոսյան վիճակին, երբ Ֆրանսիան եւ Հունաստանը համատեղ զորախաղեր անցկացրեցին Միջերկրականում, հասկացնելով Թուրքիային, որ մկանախաղը անպատասխան չի մնա։