Իրանցին փորձել է հայ-իրանական սահմանով 100 գրամ վառոդ անցկացնել

Իրանցին փորձել է հայ-իրանական սահմանով 100 գրամ վառոդ անցկացնել

Սյունիքի մարզում այսօր սկսվում է իրանցի Արիա Մոհամմադռեզա Ասադի դատաքննությունը։ Նա մեղադրվում է Հայաստանի սահմանով 100․5 գրամ  պայթուցիկ նյութ՝ վառոդ տեղափոխելու մեջ։

Իրեղեն ապացույց ճանաչված վառոդի զանգվածը՝ հայտնաբերված անձնական խուզարկությամբ, մեկ օդաճնշիչ ատրճանակ և մեղադրյալի ճամպրուկը կցված են քրեական գործին որպես ապացույց։
Արիա Մոհամմադռեզա Ասադիի նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։