Թուրքիան իր ռազմական խորհրդականներին կուղարկի Ուկրաինա

Թուրքիան իր ռազմական խորհրդականներին կուղարկի Ուկրաինա

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Անկարան հետաքրքրություն է ցուցաբերել իր խորհրդականներին Ուկրաինա ուղարկելու հարցում; Այս մաիսն հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակած հայտարարությամբ։ Նման հավաստիացում Կիեւը ստացել է Անկարայի ռազմական կցորդ գնդապետ Ջենգիզ Շեւեքից։ Թուրք խորհրդականները կարող են զբաղվել ուկրաինական բանակի անձնակազմի պատրաստությամբ, ինչպես նաեւ ուսումնասիրել ուկրաինական բանակի փորձը։

Նկատենք, որ հունիսի մեկին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի՝ ռազմական քաղաքական հարցերով օգնականի պաշտոնը զբաղեցրել է Թուրքիայում Ուկրաինայի նախկին դեսպան Անդրեյ Սիբիգան։ Վերջինս զբաղվելու է ինչպես արտաքին քաղաքականության ոլորտի բազմաթիվ հարցերով, այնպես էլ թուրք-ուկրաինական ռազմավարական գործընկերության զարգացմամբ։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումն Ռուսաստանին եւ հավաստիացրել, որ Անկարան կպաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։