Ջեյխուն Բայրամովը մեկնել է Իրան 

Ջեյխուն Բայրամովը մեկնել է Իրան 

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Վայրամովը պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում ադրբեջանական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ իրանական կառավարության մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում նաեւ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղիր Ղալիբաֆի հետ։