Գնաճի պատճառով քաղաքացիներն սկսել են քիչ ծախսել 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Գնաճի պատճառով քաղաքացիներն սկսել են քիչ ծախսել 

Գերմանացիների 91 տոկոսը գնաճի եւ սղաճի պատճառով կրճատել են իրենց ծախսերը։ Հատկապես գերմանացիների համար զգալի է էներգիայի գնաճը։ Այս մասին գրում է Bild am Sonntag պարբերականը։ Համաձայն անցկացված սոցհարցումների, գերմանացիների 75 տոկոսի համար սղաճը շատ զգալի է ազդել իրենց բարեկեցության վրա եւ միայն 9 տոկոսն է ասել, որ ծախսերի հարցում կրճատումներ չի կատարել։

Հարցվածների 50 տոկոսը  նշել է, որ իր ֆինանսական վիճակը վատացել է, 42 տոկոսը ասել է, որ դեռ կարողանում է ֆինանսական վիճակը պահել կայուն եւ միայն 7 տոկոսն է նշել, որ իր ֆինանսական վիճակում դրական տեղաշարժ կա։ Ընդ որում՝ 46 տոկոսը, ըստ հարցման, հայտարարել է, որ խոշոր գնումները, որոնք պետք է այս ընթացքում կատարեր, հետաձգել է։