Միջազգային տիեզերակայանում հայտնաբերվել են գիտության համար մինչ այս անհայտ միկրոբներ

Միջազգային տիեզերակայանում հայտնաբերվել են գիտության համար մինչ այս անհայտ միկրոբներ

Ամերիկացի եւ հնդիկ գիտնականները հայտնաբերել են բակտերիաների չորս տեսակներ, որոնք «ապրում են» Միջազգային տիեզերական կայանի տարբեր հատվածներում եւ որոնցից երեքը գիտության համար մինչ այժմ եղել են անհայտ։

Frontiers in Microbiology-ի փոխանցման համաձայն, բակտերիաների շտամմները նկատվել են դեռ 2015-16 թթ։ Դրանցից մեկը հետազոտական կայանի վերին պանելներում է հայտնաբերվել, մյուսը ՄՏԿ մոդուլում, իսկ երրորդը՝ ճաշասեղանի վրա։ Չորրորըդ օդային ֆիլտրում է հայտնաբերվել, որը Երկիր էր վերադարձել դեռ 2011 թվականին։ Չորս բակտերիաներն էլ պատկանում են բակտերիաների այն ընտանիքին, որոնք սովորաբար բնակվում են քաղցրահամ ջրում եւ հողի մեջ։

Դրանք մասնակցում են ազոտի ֆիքսացիային եւ բույսերի աճին, ինչպես նաեւ կարող են դրանք պաշտպանել պաթոգեններից։ Չորսից մեկին հնարավոր է եղել նույնականացնել։ Այն եղել է Methylorubrum rhodesianum բակտերիան, իսկ մնացած երեքը գիտության համար եղել են անհայտ, սակայն Methylobacterium indicum բանկտերիաների հետ ունեն «ազգակցություն»։