Բրիտանական պառլամենտում «սրերով են դիմավորել» միջուկային զինանոցի ընդլայնման պլանները

Բրիտանական պառլամենտում «սրերով են դիմավորել» միջուկային զինանոցի ընդլայնման պլանները

Ինչպես հայտնի է, նախօրեին հայտարարվեց, որ Մեծ Բրիտանիան մտադիր է ավելացնել իր միջուկային զինանոցը՝ 180 մարտագլխիկից հասցնելով մինչեւ 260 մարտագլխիկի։

Նշենք, որ ներկայումս եղած միջուկային մարտագլխիկները տեղադրված են սուզանավերի վրա՝ ստորջրյա տեղակայման Trident II հրթիռների վրա։ Բրիտանական պառլամենտում այս մտադրությունը ընդունել են «սրերով»։

Ընդդիմադիր կուսակցությունները դեմ են արտահայտվել եւ դժգոհել են վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարության այս մտադրությունից։ Ընդդիմության ղեկավար Կիր Ստարմերը հայտարարել է, որ կառավարությունը հարված է հասցնում միջուկային զինանոցի կրճատմանը միտված միջկուսակցական ջանքերին։ Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավարն էլ նախաձեռնությունը որակել է ամոթալի, շեշտելով․ որ բրիտանական կառավարությունը խախտում է իր իսկ տված խոստումը, որի համաձայն, պետք է ամեն բան աներ, որպեսզի միջուկային զինանոցը կրճատվեր։ Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Քերոլայն Լուկասն էլ հայտարարել է, որ միջուկային զենքի չտարածման միջազգային բանակցություններում Լոնդոնն այլեւս բարոյական որեւէ հեղինակություն չունի այս հայտարարությունից հետո։