Ադրբեջանը մարդասիրական հրադադարը փորձել է օգտագործել իր արյունալի հարձակումը շարունակելու համար

Ադրբեջանը մարդասիրական հրադադարը փորձել է օգտագործել  իր արյունալի հարձակումը շարունակելու համար

Ադրբեջանն անտեսել է մարդասիրական զինադադարն ու փորձել օգտագործել այն իր արյունալի հարձակումը շարունակելու համար, այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:

«Ադրբեջանն անտեսել է հումանիտար հրադադարն ու փորձել օգտագործել այն իր արյունալի հարձակումը շարունակելու համար: Դա զարմանալի չէ, և դա պետք է լինի տագնապալի ահազանգ Միացյալ Նահանգների ու մեր միջազգային դաշնակիցների համար», - նշել է նա: