Ալեքսեյ Նավալնուն դուրս են գրել «Շարիտեի» ստացիոնար կլինիկայից

Ալեքսեյ Նավալնուն դուրս են գրել «Շարիտեի» ստացիոնար կլինիկայից

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Շարիտե» ստացիոնար կլինիկայից։ Այս մասին հայտնում է «Մեդուզան»։ Ըստ հաղորդման, Նավալնու վիճակը այնքան է բարելավվել, որ նրան դուրս են գրել։ Նա «Շարիտեում» բուժվել է երեսուներկու օր, որից քսանչորսն անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։

Բժիշկները, նրա ներկայիս վիճակը հաշվի առնելով, կարծում են, որ Նավալնու լիարժեք առողջացումը հնարավոր է։ Սակայն երկարաժամկետ պոտենցիալ հետեւանքների մասին գնահատականներ հնչեցնելը բեռլինյան բժիշկները համարել են վաղաժամ։