«Վովայի Արշակը» դատի է տվել Դանիել Իոաննիսյանին

«Վովայի Արշակը» դատի է տվել Դանիել Իոաննիսյանին

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը (Հայտնի որպես՝Վովայի Արշակ) քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցի պատճառն այն է, որ Դանիել Իոաննիսյանը Արշակ Հակոբյանին անվանել է  քրեական հեղինակություն:  Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում: