Փաշինյանն առնվազն կոմպետենտ չէ․Պետդումայի պատգամավորը՝ «Իսկանդերների» անարդյունավետության հետ կապված Փաշինյանի հայտարարության մասին

Փաշինյանն առնվազն կոմպետենտ չէ․Պետդումայի պատգամավորը՝ «Իսկանդերների» անարդյունավետության հետ կապված Փաշինյանի հայտարարության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չպայթած «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների մասին վկայում է այն մասին, որ նա առնվազն կոմպետենտ չէ։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը։

«Վատ պարողին ոտքերն են խանգարում։ Այս թունոտ ժողովրդական խոսքը առավել լավ է բնութագրում Հայաստանի վարչապետի խոսքերը՝ վերջին պատերազմում «Իսկանդերի» օգտագործման եւ դրանց «հնացածության» հետ կապված։ Մարդիկ, ովքեր ավելի լավ են հասկանում պատերազմի եւ խաղաղության հարցերում, գիտեն, որ այն լավագույն ունիվերսալ օպերատիվ-տակտիկական համալիրն է, 21-րդ դարի սպառազինություն։ «Իսկանդերը» իր բարձր բնութագրիչները հաստատել է Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում»,- ասել է Սաբլինը։