Ինչ տեսք կունենա ամենաէժան Skoda էլեկտրամեքենան

Ինչ տեսք կունենա ամենաէժան Skoda էլեկտրամեքենան

Volkswagen ընկերությունը ներկայացրել է Skoda Epiq ենթակոմպակտային առաջնաքարշակային կրոսովերը, որն աշխատում է էլեկտրականությամբ։ Այն սերիական արտադրության մեջ կմտնի ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում։Առայժմ նոր էլեկտրամեքենան, որը լինելու է այդ շարքում ամենից էժան էլեկտրամոբիլը, կրում է կոնցեպտի կարգավիճակ, սակայն վերջինիս օրինակով ցույց է տրվում, թե ինչ փոփոխություններ է կրում Skoda դիզայնի պարադիգման։ Այս դիզայներական  ոճային լուծումներն են ունենալու առաջիկա հինգ տարում բոլոր Skoda մեքենաները։

ԵՄ տարածքում այն կարժենա ոչ ավել, քան 25 հազար եվրո։ Իր արտադրական ձևով այն հիմնված կլինի Volkswagen MEB պլատֆորմի ավելի էժան տարբերակի վրա: Մարտկոցի մեկ լրիվ լիցքավորման դեպքում մեքենայի նավարկության հեռահարությունը կկազմի 400 կմ: