Որ դատավորն է քննելու Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Որ դատավորն է քննելու Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Այսօր, ժամը 19։00-ին Շենգավիթի առաջին ատյանի դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը։ Մեզ հայտնի դարձավ, որ միջնորդությունը քննող դատավորը Ռոբերտ Պապոյանն է։

Նշենք, որ Պապոյանը բարձր վարկանիշ ունեցող դատավոր է և անկախ դատավորի համբավ ունի, և հնարավոր է, որ նա չբավարարի միջնորդությունը, այսինքն՝ Ծառուկյանը հնարավոր է չկալանավորվի։