ԵՄ-ն շարունակելու է ճնշում գործադրել Մինսկի վրա․ Անգելա Մերկել

ԵՄ-ն շարունակելու է ճնշում գործադրել Մինսկի վրա․ Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը շարունակելու է ճնշում գործադրել Բելառուսի իշխանությունների վրա այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն այդ երկրում չի կարգավորվել։ «Մենք ընդունել ենք համընդգրկուն սանկցիոն փաթեթ ԵՄ Խորհրդում։ Մենք արդեն գործարկել ենք շատ տարողունակ սանկցիոն ռեժիմ եւ այն կսկսի գործել, եւ մենք չենք նահանջի, քանի դեռ այդ երկրում իրավիճակը չի փոխվի»,- հայտարարել է Մերկելը՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համատեղ նիստի ժամանակ։