Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ», լա՞վ եք

Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ», լա՞վ եք

Բա ինչու՞ «կուրծք չեք ծեծում»,որ անթույլատրելի է բուհական խորհուրդների կուսակցականացումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ»,լա՞վ եք։

Իսկ բուհական խորհրդի նախագահ ընտրվող պաշտոնյաներ,դուք ո՞նց եք։

Բա ինչու՞ «կուրծք չեք ծեծում»,որ անթույլատրելի է բուհական խորհուրդների կուսակցականացումը։

Պաշտոնյաներին ընտրողներ ու ծափահարողներ,դուք ինչպե՞ս եք,նորմալ տեղավորվե՞լ եք,աչքներդ լույս լինի…

Մարդ պետք է սկզբունք ու համոզմունք ունենա,այլ ոչ թե շահի համար ոտնատակ տա դրանք։

Շարունակեք «ծառայել» ձեր նոր ,բայց այլեւս մշտական «տերերին»՝ շահին ու պաշտոնին»,- գրել  է նա։