Լևոն Զուրաբյանը պահանջեց Աշոտյանին կալանքի տակ չպահել

 Լևոն Զուրաբյանը պահանջեց Աշոտյանին կալանքի տակ չպահել


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ևս Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն է ներկայացրել։ 

Զուրաբյանն ասաց, որ խափանման հարցի խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է իրեն և ինքն էլ համաձայնվել է։ «Ինչը կարող է զարմանք հարուցել որոշ մարդկանց մոտ և հարուցել է, չէ՞ որ 2 տասնամյակի ընթացքում ես և իմ թիմը՝ ՀԱԿ-ը, անխնա քննադատության ենք ենթարկել ՀՀԿ-ին՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար»,-ասաց նա և թվարկեց իր որոշման հիմնավորումները։

Ըստ Զուրաբյանի՝ ինքն առանց վարանման միշտ բավարարել է քաղաքական և հասարակական գործիչների նման դիմումները։ «Քանի որ մենք միշտ դեմ ենք եղել կալանքը բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկային, ինչը դիտարկել ենք քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից», - ասաց նա՝ շեշտելով, որ, իհարկե, ոչ բոլոր մեղադրանքների դեպքում։