2 հազար տարեկան խճանկար են հայտնաբերել 

2 հազար տարեկան խճանկար են հայտնաբերել 

Հռոմի բլուրներից մեկի լանջին հինգ տարի տեւած հնագիտական պեղումներն արդյունք են տվել։ Հնագետները հայտնաբերել են ճոխ հարդարանք ունեցող հանդիսությունների սրահ, որը թվագրվում է մթա 2-1-ին դարերով։ Սրահում պահպանվել է վառ գույներով եւ անվնաս պահպանված պատի խճանկարը, որը պատրաստված է եղել սադափից եւ կորալներից։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Խճանկարի տարիքը գնահատվում է 2300 տարեկան։ Հայտնաբերված հանդիսությունների սրահը մաս է կազմում ավելի մեծ արիստոկրատական առանձնատան, որը գտնվել է Հռոմեական ֆորումից ոչ հեռու։

Վերջինիս պեղումներն ընթանում են 2018 թվականից։ Խճանկարով զարդարված պատը ունի մոտ հինգ մետր երկարություն։ Պատկերված են խաղողի որթեր, լոտոսի տերեւներ, այլ բույսեր, միֆոլոգիական ծովային էակներ։ Խճանկարը պատրաստվել է սադափից, խեցիներից, կորալներից, ապակու եւ մարմարի կտորներից։ Կան նաեւ տոնահանդեսների, ծովամարտերի եւ ցամաքային ճակատամարտերի տեսարաններ։ Խճանկարը շատ լավ է պահպանվել եւ դա գիտնականները համարել են չափազանց կարեւոր։