Տիկին Աշրաֆյան, սա նորմա՞լ է. կառավարման խորհրդի անդամները հարցեր են տալիս դպրոցի տնօրենի թեկնածուին

Տիկին Աշրաֆյան, սա նորմա՞լ է. կառավարման խորհրդի անդամները հարցեր են տալիս դպրոցի տնօրենի թեկնածուին

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոցում մեկնարկած  տնօրենի ընտրությունը շարունակվում է։ Դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար պայքարող  հինգ թեկնածուները՝ դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթևիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը պետք է ներկայացնեն  դպրոցի զարգացման վերաբերյալ իրենց տեսլականները։

Ելույթների համար նախատեսված է 20-25 րոպե։

Այս պահին ելույթ է ունենում դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։

Նրանից առաջ 16 տարի դպրոցի տնօրեն է եղել նրա մայրը՝ Հասմիկ Ղարիբյանը։ Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լիանա Աշրաֆյանի հայրը՝ Արմեն Աշրաֆյանը, որը նախկինում դատախազ է եղել և արդարադատության նախարար, արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել վերընտրությունն ապահովելու համար։

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի և «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանը Աշրաֆյանի ելույթից հետո, ինչպես կարգն է, մի քանի հարց ուղղեց տնօրենի թեկնածուին։

Սաղաթելյանը մասնավորապես նշեց, որ ԿԳՄՍ-ի կողմից դպրոցներում մաթեմատիկա առարկայից անցկացվող գրավոր աշխատանքների ժամանակ, Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտների 47 տոկոսը անբավարար է ստացել։

Սողոմոնյանը նշեց նաև, որ դպրոցի  գրադարանի համար անցած տարի ձեռք է բերվել  ընդամենը 15 հազար դրամի գիրք։

«Տիկին Աշրաֆյան, սա նորմա՞լ է»,- ասաց Սողոմոնյանը։