Քնած մարդուն ողջ-ողջ թաղել են

Քնած մարդուն ողջ-ողջ թաղել են

Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Կոիմբատուր քաղաքում շինարարները չեն նկատել շինարարական հրապարակում քնած մարդուն եւ հողային աշխատանքներ իրականացնելիս՝ նրան ողջ- ողջ թաղել են հողաշերտի տակ։Այս մասին հայտնում է The New Indian Express-ը։

Միայն երկու օր անց են նրան հայտնաբերել, երբ իրականացրել են հողահարթեցման աշխատանքներ։ Ողջ-ողջ թաղված տղամարդը եղել է քառասուն տարեկան։ Նրա կողքին հայտնաբերվել է սպիրտային խմիչքի շիշ։ Տղամարդու ինքնությունը դեռ չի պարզվել։ Ոստիկանությունում չեն բացառում, որ տղամարդը պարզապես հարբած քնած է եղել, ու չի էլ լսել շինարարական աշխատանքների ընթացքում մեքենաների բարձրացրած աղմուկը։