Սա ԱԺ-ում ներկայացվածության տեսակետից համարվում է երկրորդը

Սա ԱԺ-ում ներկայացվածության տեսակետից համարվում է երկրորդը

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՅԴ-ն այս պահին ԱԺ-ում ունի 12 պատգամավոր՝ «Հայաստան» դաշինքի կազմում
----------------------------------
Այսօր ՀՀ ԱԺ-ում երդվեցին երեք նոր ընդդիմադիր պատգամավորներ՝ երկուսը ՀՅԴ անդամներ:
Այս պահին ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում՝ «Հայաստան» դաշինքի կազմում, ՀՅԴ-ն ներկայացված է 12 պատգամավորներով, ինչը Հայաստանի Հանրապետության վերանկախացման 30-ամյա պատմության ընթացքում ԱԺ-ում ներկայացվածության տեսակետից համարվում է երկրորդը:

Հիշեցնեմ, որ ՀՅԴ-ն ամենաշատ մանդատներն ունեցել է 4-րդ գումարման ԱԺ-ում (2007-2012)՝ 16 պատգամավորներ:

ՀՅԴ-ն առաջին գումարման ԱԺ-ում ներկա է եղել՝ 1, 2-րդ գումարման ԱԺ-ում՝ 8, 3-րդ գումարման ԱԺ-ում՝ 11, 5-րդ գումարման ԱԺ-ում՝ 5, 6-րդ գումարման ԱԺ-ում՝ 7 պատգամավորներով, իսկ նախորդ՝ 7-րդ ԱԺ-ում ընդհանրապես պատգամավորներ չի ունեցել: