Թրամփն ասել է՝ կմասնակցի՞ 2024թ. ընտրություններին, թե՝ ոչ

Թրամփն ասել է՝ կմասնակցի՞ 2024թ. ընտրություններին, թե՝ ոչ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախօերին խոսել է 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Թրամփը հասկացրել է, որ արդեն որոշել է ՝ կմասնակցի՞ 2024 թվականի նախագահական ընտրություններին, թե ոչ, միաժամանակ խոստանալով, որ կողմնակիցները կուրախանան, երբ նա հայտնի իր որոշման մասին:

Ինչպես տեղեկացնում է "Ռիա նովոստին" սեպտեմբերի 11 -ի ահաբեկչության տարելիցի օրը Թրամփը Նյու Յորքում հանդիպել է ոստիկաններին ու հրշեջներին, որտեղ էլ նրան հարցրել են քաղաքական իր ապագայի մասին: «Օ, դա բարդ հարց է: Թեև իրականում դա ինձ համար պարզ հարց է: Ես գիտեմ, թե ինչ եմ անելու, բայց դեռ չեմ կարող դրա մասին խոսել քարոզարշավի ֆինանսավորման օրենքներից ելնելով, բայց կարծում եմ, որ դուք երջանիկ կլինեք: Եկեք այսպես ձեւակերպենք», - ասել է Թրամփը: