13.5 մլն դրամ՝ 6 բնակավայրերի մանկապարտեզներին օժանդակելու համար

13.5 մլն դրամ՝ 6 բնակավայրերի մանկապարտեզներին օժանդակելու համար

Կառավարության որոշման համաձայն, 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 13.5 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի ՀՀ Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերի 6 բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններին օժանդակություն ցուցաբերելու և վերջիններիս գործունեությունն ապահովելու նպատակով։ Նախագծում ընդգրկվել է վերոնշյալ 6 համայնքը՝ հաշվի առնելով հաստատությունների շենքերի գերազանց ֆիզիկական վիճակը, կահավորված լինելը, ինչպես նաև համայնքների՝ ներդրում կատարելու պատրաստակամությունը: 6 համայնքի 226 սանի համար հաշվարկած տարեկան կտրվածքով մոտ 54.3 միլիոն դրամից 2021 թվականին կհատկացվի միայն 4-րդ եռամսյակի համար անհրաժեշտ մասը՝ հետագայում դրա շարունակականությունն ապահովելու նախապայմանո