Փաշինյանի ռեյտինգը գահավիժել է

Փաշինյանի ռեյտինգը գահավիժել է

Առավոտյան աշխատանքի եմ գնում, անցումի մոտ ոստիկանը կանգնեցնում է, թե՝ մի քիչ սպասեք, կբացեմ, կգնաք: 
Ռացիայով գոռգոռոցներից հասկացանք, որ Նիկոլի շարասյունն է մոտենում, հարցնում եմ՝ վախենում եք, որ էլի մարդ կգցի տա՞կը, կողքիս տղամարդն անմիջապես արձագանքում է․ չէ՝ ինքը հղի ա ման գալիս, տակը գցի։

Հետևիս «կլորիկ» տղան հավելում է․ «Վայ, բա ես փոր ունեմ, կարո՞ղ ա շփոթի, ես հետ քաշվեմ»։ Կողքիս աղջիկը, թե բա՝ «առաջ հեծանիվով էր ման գալիս, բա ի՞նչ եղավ»։ Ոստիկանը հոգոցով պատասխանում է․ «էդ ո՜ր թվին էր»։ Այդ պահին սև, զրահապատ մեքենաները աննկարագրելի արագությամբ թռնելով անցնում են, ճանապարհը միանգամից բացում են, բոլորս գնում ենք մեր գործին: 

Հիմա ինչի եմ այս ամենը գրում․ մի քանի տարի առաջ նման համախմբվածություն պատկերացնել հնարավոր չէր, փողոցում 5 անցորդից 3-ը նիկոլական էին։ Ինչքան շատ բան է փոխվել, իրավիճակ է փոխվել։ Նիկոլ, դու էլ ոչ մի բանի մանդատ չունես՝ անգամ անցում փակելու: