Կայսերական Ռուսաստանը երբեք չի եղել և չի լինելու մեր դաշնակիցը. Դավիթ Ֆիդանյան

Կայսերական Ռուսաստանը երբեք չի եղել և չի լինելու մեր դաշնակիցը. Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան և քաղակտիվիստ Դավիթ Ֆիդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ռուսաստանը հրաժարվում է արտահանձնել Միհրան Պողոսյանին, և դրանով իսկ հերթական անգամ ապացուցում, որ Հայաստանը իրենց համար ոչ թե ռազմավարական դաշնակից է, այլ մի երկիր, որին կարելի է կոչել «ռազմավարական դաշնակից» և իրականացնել վերոգրյալին հակասող յուրաքանչյուր քայլ: Նրանց յուրաքանչյուր այսպիսի քայլ ավելի ու ավելի է նպաստում հայ հանրության աչքերը բացվելուն և հասկանալուն, որ կայսերական Ռուսաստանը երբեք չի եղել և չի լինելու մեր դաշնակիցը: Ընդհակառակը Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ Հայաստանի հանդեպ վկայում է հակառակի մասին: Ռուսաստանը նաև ապացուցում է, որ մնում և մնալու է տարբեր երկրներից փախած բռնապետերի տարատեսակ հանցագործների և կրիմինալ թափթփուկների խղճուկ հավաքատեղի»: