Մոտենում է Նովրուզի տոնը եւ Հայաստանի համար կորոնավիրուսի ներկայացրած ռիսկերն ավելանում են

Մոտենում է Նովրուզի տոնը եւ Հայաստանի համար կորոնավիրուսի ներկայացրած ռիսկերն ավելանում են

Կան հիմքեր կարծելու, որ կորոնավիրուսի՝ Հայաստանում տարածվելու ռիսկը Իրանի կողմից, առաջիկայում կարող է նկատելիորեն ավելանալ եւ դառնալ ազգային անվտանգության սպառնալիք։ ԱՀԿ-ն արդեն հայտարարել է, որ առկա է կորոնավիրուսի պանդեմիայի վտանգը։ Իրանում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր հիվանդացության ցուցանիշներն են Չինաստանից հետո։

Ըստ պաշտոնական տվյալների, Իրանում վարակակիրների թիվը 95 է սակայն իրական թիվը կարող է ավելին լինել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, Իրանը համարվում է կորոնավիրուսի օջախներից մեկը ամբողջ աշխարհում, Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Իտալիայի հետ միասին։ Եվ հիմա ամենակարեւորի մասին։ Այս տարի իրանցիների համար սիրված Նովրուզի տոնը նշվում է մարտի 21-ին։ Հայաստան այս սեզոնին միայն 2017 թվականին ժամանել է Իրանից 22 147 տուրիստ, հատուկ Նովրուզը նշելու համար։ 2018-ին այդ թիվը կազմել է 16645։ Միայն 2017 թվականին Հայաստան այցելել է 220 հազար ԻԻՀ քաղաքացի։Այս թվերը բավարար են հասկանալու համար, թե ինչ վտանգի հետ կարող է գործ ունենալ Հայաստանը։