Պարզվել է, թե ով է Վան Գոգի հայտնի դիմանկարի հեղինակը

Պարզվել է, թե ով է Վան Գոգի հայտնի դիմանկարի հեղինակը

Վինսենտ Վան Գոգի  ստեղծագործական ժառանգությունը ուսումնասիրող մասնագետները պարզել են, թե ով է հանդիսանում աշխարհահռչակ նկարչի հայտնի դիմանկարի հեղինակը։ Ինչպես հայտնում է «Վեստի»-ն, մասնագետները պարզել են, որ Վան Գոգին պատկերող հայտնի դիմանկարի հեղինակն իրականում հենց Վան Գոգն է։ Նշենք, որ գիտության մեջ այս կտավի հեղինակի հետ կապված եղել են որոշակի կասկածներ։ Ամստերդամի Վան Գոգի թանգարանի մասնագետները կարծում են, որ դիմանկարն իրականում ինքնանկար է, որը նկարիչը նկարել է 1889 թվականին, երբ տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ 1910-ին այն արդեն հայտնվել է Օսլոյի թանգարանի հավաքածուում։