Խառնել էի, կներեք

Խառնել էի, կներեք

«Թյուրիմացություն է եղել, երբ նախօրեին ասվել է, թե ՀՀ ԶՈւ ԳՇ-ն է որոշել սահմանազատումը Տավուշի մարզից սկսելը: Իրականում ես նկատի եմ ունեցել, որ այն որոշվում է սահմանազատման հանձնաժողովում, իսկ ԳՇ-ն պետք է հարցի վերաբերյալ ունենա իր հստակ կարծիքը։ Ես մի քիչ խառնել էի, կներեք»: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: