Առաջին դեմոկրատը դուրս է եկել նախագահական պայքարից

Առաջին դեմոկրատը դուրս է եկել նախագահական պայքարից

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրապայքարի նախնական փուլում դեռ առաջին դեմոկրատն արդեն դուրս է եկել արշավից։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Վերջինս 38-ամյա կոնգրեսական Էրիկ Սոուլվելն է՝ Կալիֆորնիա նահանգից։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ նման որոշում է կայացրել նախ հաշվելով իր համակիրների թիվը եւ ապա՝ հավաքած գումարը, որով պետք է մասնակցեր նախընտրական պայքարին։ Նա հավելել է, որ ներկայումս կենտրոնանալու է հաջորդ տարվա նոյեմբերին Կոնգրեսում վերընտրվելու վրա։ Նրա հնարավորությունները եղել են մեկ տոկոսից էլ քիչ սպասվող նախագահական ընտրություններում։ Դեմկուսից պայքարում մնացել են՝ առաջատար Ջո Բայդենը, ում հնարավորությունները գնահատվում են 20-30 տոկոս, սենատորներ Քամալա Հարիսը, Բըրնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Սաութ-Բենդի քաղաքապետ Պիտ Բութիջեջը եւ այլք։