Starship տիեզերանավի փորձահարթակում հրդեհ է տեղի ունեցել

Starship տիեզերանավի փորձահարթակում հրդեհ է տեղի ունեցել

SpaceX ընկերությունը տեղեկացրել է, որ իր կողմից ստեղծված Starship միջմոլորակային թռիչքների համար նախատեսված տիեզերանավի փորձահարթակում հրդեհ է տեղի ունեցել։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հարթակը գտնվում է Կոկո քաղաքում՝ Ֆլորիդա նահանգ։ Փորձահարթակում տիեզերանավի երկու մակետներն են, որոնցից մեկը դեռ հավաքման փուլում է։ Հրդեհը հանգցվել է։ Տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները ճշտվում են, վնասը կազմել է 50-100 հազար ԱՄՆ դոլար։