«Հրապարակ».ՍԴ-ն՝ ճգնաժամով , Թովմասյանը՝ տարեդարձով

«Հրապարակ».ՍԴ-ն՝ ճգնաժամով , Թովմասյանը՝ տարեդարձով

Մինչ իրավաբանները բանավիճում են՝ կա՞, արդյոք, ճգնաժամ Սահմանադրական դատարանում, թե ոչ, հուլիսի 8-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ աշխատակազմի հետ նշել է իր ծննդյան օրը։ Մեր տեղեկություններով՝ Թովմասյանը ՍԴ աշխատակազմին համեմատել է իր ընտանիքի հետ, ասել, որ ծննդյան տարեդարձը սովորաբար նշում են ընտանիքի հետ։ Սահմանադրական ճգնաժամի, դրա հնարավոր հանգուցալուծման մասին նա ոչինչ չի հայտնել, իր վերջին դիրքորոշումն այդ հարցերի մասին հայտնել է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։