Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց, նա ազատ արձակվեց։

Նշենք, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի նախկին եւ ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Նրանք եկել էին դատարան՝ անձամբ հաստատելու իրենց երաշխավորությունը։

Նշենք նաեւ, որ մի խափանման միջոցի վերաբերյալ նիստերը տեւեցին մի քանի օր, այդ ընթացքում նրա աջակիցներն ու նրան դեմ արտահայտվողները ակցիաներ էին իրականացնում դատարանի բակում։

Ռ.Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։