Մեծ հերթեր՝ հայ-վրացական սահմանին (լուսանկարներ)

Մեծ հերթեր՝ հայ-վրացական սահմանին (լուսանկարներ)
Մեծ հերթեր՝ հայ-վրացական սահմանին (լուսանկարներ)
Մեծ հերթեր՝ հայ-վրացական սահմանին (լուսանկարներ)
Մեծ հերթեր՝ հայ-վրացական սահմանին (լուսանկարներ)

Երկու օր է՝ հայ-վրացական սահմանին մեքենաների մեծ հերթեր են։ Հայաստանից Վրաստան մեկնող մեր քաղաքացիները համացանցում լուսնակարներ են հրապարակում՝ ցուցադրելով, թե ինչպիսի հերթեր են գոյացել հայ-վրացական սահմանին։ Մեզ ասացին, որ մեծ դժվարությաբ են անցնում սահմանը, նվազագաույնը 5-6 ժամ տևում է․ մինչև անցնում են։ Սա պայմանավորված է ՀՀ քաղաքացիների մեծ հոսքով Վրաստան։ Մարդիկ նախընտրում են Ամանորը դիմավորել հարևան երկրում, որտեղ գներն անհամեմատ ավելի մատչելի են, քան Հայաստանում, որտեղ ռեստորաններում և հյուրանոցներում ուղղակի աստղաբաշխական թվեր են։ Մեծ հերթեր են նաև վրաց-հայկական սահմանին՝ դպի Հայաստան ուղղությամբ։ Այստեղ էլ հերթերը պայմանավորված են Լարսի բացվելով։ Լարսում այս օրերին կուտակված մեքենաները մեծ հոսքով գալիս են դեպի Հայաստան, ինչը հերթեր է առաջացրել Հայաստանի սահմանին։