26 տարի ննջելուց հետո գործելը պարտադիր է. Հրաչուհի Փալանդուզյան

26 տարի ննջելուց հետո գործելը պարտադիր է. Հրաչուհի Փալանդուզյան

Արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եզրակացություն

«Ժեխ» բառը նախ ռուս-հայերեն բառարաններում փնտրեցի, չգիտեմ ինչու թվում էր, թե «դուխովի» նման պետք է ռուսական ծագում ունենա: Համոթ ինձ՝ չգիտեի, որ դա հայերեն բառ է, և բացի ներկա գործածական աշխուժությունից՝ նաև բառարաններում առատ-առատ կա:

Նաև՝ «ժախ» գրական տարբերակով կա, որն ունի 5 իմաստ՝ երեքը բուսաբանական (երգը կհիշեք՝ Սաթոն սարեն կուգա, շալկինը ժախ է/, Օսկեթել մազերը թիկունքեն կախ են…): 
«Ժեխ» նշանակում է կենցաղային աղբ և մարդու աղբ: Փաստորեն մեր հասարակության մի ահագին շերտ անվանակոչվել է ժեխ, և մենք դա ընդունում ենք որպես առկա փաստ: 

Ըստ բառը որպես վիրավորանք օգտագործողների՝այդ շերտը կազմված է մարտնչող իշխանամետներից ու փողոցային հայհոյանքներ արտավիժող ֆեյքերից, որոնք ի վերջո նույնպես մարդիկ են, ուղղակի աշխատում են որոշակի գումարով, ասում են՝ 150 000 դրամով: 
Ես այս մարդկանց ժեխ չէի կոչի, այդպիսիները փոփոխական քանակով մշտապես վխտում են ցանկացած իշխանության մերձակայքում: 

Ժեխ են նրանք, ովքեր սեփական կամքով, համաձայն իրենց անհատական ստորին մակարդակի՝ դարձել են Հ1-ի եթերի ինքնամոռաց իրացնողները, բայց դրանով չբավարարվելով՝ ուզում են իրենց չեղած խելքին բերել նաև ընտանիքի անդամներին, հարևաններին ու ընկերներին, հիստերիկ ճառեր են ասում, աջուձախ վիրավորում ու բնականաբար որևէ հակափաստարկ ոչ լսել են ուզում, ոչ հասկանալ: 

Այդ շերտը լսում է միայն Հ1, տեսնում է միայն Հ1, մարսում է միայն Հ1: Արդեն նույնիսկ Ազատություն կայանի ու «Հայկական ժամանակի» կարիքը չունի, քանի որ երեքը աննախադեպ հաջողությամբ համատեղված են մեկում: Ժեխականները սիրում են ճվճվալ «նախկին» ու «թալան» բառերը, պաշտում են «նիկոլ վարչապետ»,  «լավ ա արել, հլա քիչ ա արել» բառերը, սարսափահար են լինում Քոչարյան ազգանունից ու ստամոքսի ամբողջ պարունակությամբ զզվում են Արցախ ու Սյունիք բառերից: 

Վերջապես՝ ժեխը սիրահարված է հայի թշնամուն, անունը չտամ, նողկալի է: 

Արդյոք մենք կարո՞ղ ենք եզրակացնել, որ սիրահարները ցեղակիցներ են: Կարծում եմ՝ այո: Ստացվեց ի՞նչ, որ պետք է անվանումների ճշտում կատարվի կամ էլ երկուսն էլ համարվեն հոմանիշներ: Եզրակացություններին սովորաբար հետևում են գործողությունները: 26 տարի ննջելուց հետո գործելը պարտադիր է»: