Սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ ավելի քան 2,5 ժամ կանգնելով սառույցի մեջ

Սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ ավելի քան 2,5 ժամ կանգնելով սառույցի մեջ

Ֆրանսիայի բնակիչը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ սառույցի մեջ կանգնած մնալով 2 ժամ 35 րոպե 33 վայրկյան։ Այս մասին հայտնում է La Voix du Nord պարբերականը։ Ռեկորդակիրը 34-ամյա  Ռոմեն Վանդերդորպն է։

Պարբերականի հետ զրույցում նա ասել է, որ պետք է լինել սուպերմեն՝ նման խելագարություն անելու համար։ Վանդենդորպը, ըստ պարբերականի, մարզվել է 2 տարի՝ իր ֆիզիոլոգիայի հնարավորությունները ընդլայնելու համար։ Ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում։ Սառույցի ջերմաստիճանը, որում կանգնել է ֆրանսիացին ավելի քան 2,5 ժամ, եղել է -18 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի։