Կոչ ենք անում Էկոնոմիկայի նախարարությանը լրագրողին տրամադրել հարցման պատասխանը. «Մեդիա պաշտպան»

Կոչ ենք անում Էկոնոմիկայի նախարարությանը լրագրողին տրամադրել հարցման պատասխանը. «Մեդիա պաշտպան»

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանը դիմել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը և նշել․ «2021 թվականի մարտի 18-ին գրավոր հարցում եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected], մինչև մարտի 31-ը իմ հարցմանը որևէ պատասխան չի եկել, կապվում եմ նախարարության քարտուղարություն, հարցումը չեն գտնում, կապվում եմ լրատվական վարչություն, խնդրում են նորից ուղարկել, մարտի 31-ին նորից եմ ուղարկում, այս անգամ արդեն լրատվական վարչության ղեկավարի էլեկտրոնային հասցեին, 7 աշխատանքային օր է անցել, էլի պատասխան չկա։

Էլի կապվում եմ լրատվական վարչության ղեկավարի հետ, ասում է՝ անձնակազմի կառավարման վարչույթւոնն է զբաղվում, զանգում էդ վարչություն, մի աղջիկ է պատասխանում, ասում է՝ պետի մոտ է, կպատասխանի։ Բոլոր ժամկետները խախտում են, 20 օր շարունակ ես իմ հարցման պատասխանն եմ ուզում, որևէ դժվար հարց չեմ տվել, որ լրացուցիչ ժամանակի կարիք լինի, արհեստական ձգձքում ու չեն պատասխանում»։ 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը փաստում է, որ լրագրողի հարցմանը չպատասխանելը խոչընդոտ է հանդիսանում նրա մասնագիտական աշխատանքի համար։ Կոչ ենք անում նախարարությանը սեղմ ժամկետներում լրագրողին տրամադրել հարցման պատասխանը։

Հ.Գ. Կորյուն Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախարարությունը պատասխանել է հարցմանը։ Մեր նախաձեռնությանունը զգուշացնում է, որ լրագրողների հարցումներին պետք է պատասխանել առանց ուշացումների և օրենքի խախտումների։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն