Կստացվի, որ Փաշինյանը վճարելու է Փաշինյանին

Կստացվի, որ Փաշինյանը վճարելու է Փաշինյանին

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ըստ օտարերկրյա մամուլում տարածված տեղեկատվության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մոտ օրերս վճիռ է կայացնելու «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որով արձանագրվելու է Փաշինյան Նիկոլի իրավունքի խախտում 2008 թ․ Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում:

Տեղեկությունը նախնական է: Եթե այն հաստատվի, ապա մեծ է հավանականությունը, որ ՄԻԵԴ-ը պարտադրի ՀՀ-ին՝ իրավունքի խախտման համար, Փաշինյան Նիկոլին փոխհատուցում վճարել: Կստացվի, որ Փաշինյանը վճարելու է Փաշինյանին:

Եվ սա դեռ վերջը չէ»: