Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ

Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ

Քնելուց առաջ ուտել թույլատրվող մթերքների շարքից պետք է հանել միանգամից բոլոր յուղոտ ուտելիքները, քաղցրեղենը եւ ալյուր պարունակող ուտելիքները։ Իսկ որ ուտելիքներն են թույլատրելի քնելուց առաջ ուտելու համար։ Իհարկե, բոլոր այն մթերքները, որոնք ունեն ցածր կալորիականություն։ Օրինակ, անյուղ կաթնամթերքները՝ կառնաշոռը, հունական յոգուրտը։ Դրանք պարունակում են բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք վնասակար ազդեցություն չեն ունենա մեր օրգանիզմի վրա, եթե ուտենք քնելուց առաջ։

Խոսքը տրիպտոֆանի եւ ցինկի մասին է, որոնք նպաստում են ամինաթթուների արագ յուրացմանը։ Բացի այդ, նրանցում պարունակվում է մագնեզիում, որը թույլ է տալիս հանգստացնել նյարդերը։ Ձկնեղենը, սակայն յուղոտ տեսակները, կօգնեն բթացնել քաղցի զգացումը, ինչը կօգնի արագ քնելուն։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն օգտակար է քնելուց առաջ նաեւ ձու ուտելը։ Սակայն ավելի լավ կլինի եթե ձուն համադրվի անյուղ կաթի հետ եւ պատրաստվի օմլեթ ու ճաշակվի կանաչ սալաթի հետ։ Այս համադրությունը նախ կշտացնող է, եւ ապա, որեւէ ազդեցություն չի թողնի կազմվածքի վրա ու չի վնասի առողջությունը։ Չէ որ օմլեթը սալաթով՝ բացասական կալորիականություն ունեցող սննդատեսակ է։

Ընկուզեղենը նույնպես կարելի է։ Դրանք հարուստ են В խմբի վիտամիններով, որոնք եւ կօգնեն նյարդային համակարգը կարգի բերելուն։ Սակայն հիշեք, որ ընկուզեղենում չկա տրիպտոֆան նյութ։ Բրինձը, հնդկաձավարը, կինոան նույնպես թույլատրելի է ուտել քնելուց առաջ։ Ազդեցությունը նույնն է, ինչ ընկուզեղենի դեպքում։ Լիարժեք քնելու համար անհրաժեշտ է մելատոնին հորմոնը, որը արտադրվում է միայն մթության մեջ։ Իսկ դրա առաջացման համար անհրաժեշտ է սերոտոնին հորմոնը կամ երջանկության հորմոնը, որը ստացվում է տրիպտոդանից, ինչն էլ կա սպիտակուցային սննդատեսակներում։ Հենց այսպես էլ բացատրվում է այն հանգամանքը, թե ինչու այս նյութը պարունակող մթերքները թույլատրելի է ուտել քնելուց առաջ, բայց ոչ մեծ քանակությամբ։