Մոսկվայից օդ բարձրացած ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում

Մոսկվայից օդ բարձրացած ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում

Մոսկվայից օդ բարձրացած Boeing 737-800 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սոչիում։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ հավելելով, որ առաջացած է եղել խնդիր օդանավի թեւի մեխանիկայի հետ։

Ինքնաթիռում եղել է 106 ուղեւոր։ Վայրէջքից առաջ օդանավակայանի անձնակազմը բերվել է ամբողջական պատրաստականության վիճակի։ Վայրէջքն անցել է բարեհաջող։ Սոչիի օդանավակայանը շարունակում է աշխատել ընթացիկ գրաֆիկով։