Ռամզան Քադիրովը ստացել է գեներալ-մայորի կոչում

Ռամզան Քադիրովը ստացել է գեներալ-մայորի կոչում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին հուլիսի 22-ին շնորհվել է Ազգային գվարդիայի դաշնային զորքերի գեներալ-մայորի կոչում։ Այս մասին հայտարարել է Քադիրովն իր սոցկայքային գրառումով, կից հրապարակելով նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը այդ մասին։ «Երեկ ես պատիվ ունեցած ընդունելու շնորհավորանքներ՝ ՌԴ նախագահ եւ Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինից անձամբ՝ գեներալ-մայորի կոչում ստանալու առիթով»,- ասել է Քադիրովը, նշելով, որ հրամանագիրը կարդացել է հեռախոսային խոսակցության ընթացքում անձամբ Պուտինը։ Նշենք, որ ըստ այդ հրամանագրի, նշանակում է, որ Քադիրովին ՆԳ նախարարության կառույցներից տեղափոխել են Ռոսգվարդիա։