Ուղեւորատար ավտոբուսը հարվածել է էլեկտրականության սյունին, կան տուժածներ

Ուղեւորատար ավտոբուսը հարվածել է էլեկտրականության սյունին, կան տուժածներ

Ռուսական Բաշկիրիայի ինքնավար հանրապետության Ստերլիտամակ քաղաքում ուղեւորատար ավտոբուսը բախվել է էլեկտրականության լալերի սյունին։

Վթարի հետեւանքով տուժել է 19 մարդ։ Այս մասին հայտնում է REN tv-ն։ Տուժածներից երեքը երեխաներ են։

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Իրականացվում է քննություն՝ վթարի պատճառները ճշտելու համար։ Այլ մանարամասներ չեն հաղորդվում։