«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը կշարունակվի
Ուրբաթ եվրոպական երկրնեը քննարկել են ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի հետ կապված խնդիրը: Քննարկումներին մասնակցել են դիվանագետներ ԵՄ 28 երկրներից, որոնք, ինչպես հաղորդում է Reuters-ը, եկել են համաձայնության: Դա տեղի է ունեցել այդ հարցում նախապես հակադիր տեսակետներ ունեցած Բեռլինի և Փարիզի միջև կոմպրոմիսի կայացման արդյունքում:
Գերմանիան պնդում էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ը պետք է ազատել Եվրամիության սահմանափակումներից, որոնք ներառված են այսպես կոչված 3-րդ էներքափաթեթում: Այդ փաստաթղթով անթույլատրելի է համարվում, որ գազարդյունահանողն ու մատակարարողը լինի նույն իրավաբանական անձը:
Գերմանիան համարում է, որ ռուսական գազը պետք է Եվրոպային և անիմաստ է դրա շինարարությունն արգելափակելը, թեև նշում է, որ եվրոպական երկրներին գազի մատակարարման դիվերսիֆիկացիան նույնպես կարևոր է: Ուրբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ գործընկերների և առաջին հերթին Ֆրանսիայի հետ համաձայնության ձեռք բերելու մասին: Մերկելը, սակայն, հրաժարվել է ներկայացնել գազատարի հարցով Բեռլինի և Փարիզի միջև կայացած բանակցությունների մանրամասները:
Կարծիքներ