Լրագրողի սպանության գործի քննությանը կմասնակցի ՄԱԿ-ի փորձագետը

Լրագրողի սպանության գործի քննությանը կմասնակցի ՄԱԿ-ի փորձագետը

Ոչ դատախան եւ զանգվածային պատիժների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Անյես Կալամարը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ կծանոթանա սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության գործի քննության մանրամասներին։ Այս մասին հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը։

Թուրքիայում նա գնահատական կհնչեցնի լրագրողի սպանության գործի միջազգային անկախ հետաքննության հետ կապված։ Կալամարի այցի արդյունքները կներկայացվեն ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի նստաշրջանի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա հունիսին։