Համացանցը մաքրել են վնասակար ինֆորմացիայից

Համացանցը մաքրել են վնասակար ինֆորմացիայից

Չինաստանում կիբերտարածքի վերահսկողությամբ զբաղվող գերատեսչությունը հեռացրել է ավելի քան 9000 բջջային հավելվածներ եւ սուր քննադատության է ենթարկել Tencent լրատվական հավելվածին՝ վուլգար ինֆորմացիա տարածելու մեջ։ Հեռացված հավելվածները եւս, ըստ վերահսկողական մարմնի հայտարարության, տարածել են վուլգար ինֆորմացիա։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Միաժամանակ նաեւ արգելափակվել է 733 կայք։ Նշենք, որ չինական համացանցը վնասակար կամ վուլգար ինֆորմացիայից մաքրելու ակցիան պաշտոնական Պեկինը սկսել էր այս տարվա հունվարի սկզբից։ Վերահսկողական մարմինը քննադատել է նաեւ Huaban լուսանկարների փոխանակման չինական սոցկայքին, նշելով, որ վերջինս իր բովանդակությամբ կարող է խնդիրներ ստեղծել ինֆորմացիոն միջավայրի էկոլոգիական մաքրության համար։ Նշենք, որ մինչ այս Պեկինը արգելանք էր դրել օնլայն խանութներում Աստվածաշնչի վաճառքի վրա։ Այն անհնար էր գնել նույնիսկ «Ամազոն» օնլայն ցանցում։