Նախկին նախագահը դատապարտվել է 13 տարվա բանտարկության

Նախկին նախագահը դատապարտվել է 13 տարվա բանտարկության

Կիեւի դատարանը հեռակա կերպով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Յանուկովիչը մեղադրվում էր պետական դավաճանության մեջ։ Նա նաեւ մեղավոր է ճանաչվել ագրեսիվ պատերազմի սկսմանն աջակցելու մեջ։ Ուժի մեջ է մտել նաեւ Յանուկովիչի կալվածքի առգրավման մասին որոշումը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին նախագահի նկատմամբ պետական դավաճանության վերաբերյալ նրա գործի քննությունը սկսվել է 2017 թվականի վերջից: Մեղադրող կողմը ի սկզբանե պահանջում էր նրան ցմահ ազատազրկել, սակայն ավելի ուշ պահանջել էր 15 տարվա ազատազրկում: Նշենք, որ ինքը՝ Յանուկովիչն իրեն մեղավոր չի համարում եւ քանի որ գտնվում է արտերկրում արդեն ավելի քան 4 տարի, վճիռը հրապարակվել է հեռակա։